Սուսաննա Սաֆարյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Սուսաննա Սաֆարյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

PanARMENIAN.Net - Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Հռիփսիմե Գրիգորյանը: 2018-ի հունվարին Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Հռիփսիմե Գրիգորյանն «Իմ քայլը» դաշինքով ստացել է պատգամավորական մանդատ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---