ՀՀ նախագահը շնորհավորել է Ղազախստանի նորանշանակ նախագահին

ՀՀ նախագահը շնորհավորել է Ղազախստանի նորանշանակ նախագահին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրև վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:

Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր երկրների միջև միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---