Նախարար. Անորակ աշխատանքի դիմաց շինընկերությունները չեն վճարվի կամ պայմանագիրը կխզվի25 մարտի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Անորակ ճանապարհ կառուցած շինարարական ընկերությունները չեն վճարվի, նրանց հետ պայամանգիրը կխզվի և նրանք կհայտնվեն սև ցուցակում: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանի դիտարկմանն այն մասին, որ Ոսկեպարի նոր կառուցված ճանապարհն արդեն քանդվում է: Ըստ պատգամավորի, Դիլիջանն Իջևանին կապող ճանապարհի Ոսկեպարհի նոր կառուցված այդ ճանապարհահատվածում չկան ոչ գծանշումներ, ոչ ճանապարհային նշաններ, հայտնում է Factor.am-ը: Հակոբ Արշակյանը նշել է, որ պատգամավորի մատնանշած ճանապարհահատվածի աշխատանքները դեռ չեն ավարտվել, քանի որ լրացուցիչ 2,5 մլրդ դրամի ֆինանսավորում ստացել են նախորդ տարվա սեպտեմբերին, կապալառու ընկերության հետ պայմանագիրը կնքվել է ավելի ուշ, իսկ վատ եղանակային պայմանները թույլ չեն տվել շինարարական աշխատանքներ կատարել։ «Որակի վերահսկողությունն իրականացվում է բարձր մակարդակով, իսկ եթե լինեն խախտումներ, ապա դրանց ընթացք կտրվի՝ կամ ճանապարհը չի ընդունվի ու շինարարները չեն վճարվի, կամ նրանց հետ կնքված պայմանագիրը կխզվի, կհայտնվեն սև ցուցակում և կհայտարարվի նոր մրցույթ։ Խոսքը գնում է Ոսկեպարի ճանապարհի մասին, շինարարը տեղեկացվել է, որ ճանապարհը չի ընդունվելու, հիմա կամ նորից կկատարեն այդ աշխատանքները, կամ այդ ընկերությունը հայտնվի սև ցուցակում»,- մանրամասնել է Արշակյանը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |