ԱԺ պատգամավոր. 8 ամիս է՝ Հարկային նոր օրենսգիրքը չի ներկայացվում ԱԺ25 մարտի 2019 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2018 թ. Կառավարության ծրագրի կատարողականը, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև Հարկային նոր օրենսգրքի մշակման ընթացքին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվել է, թե ինչու արդեն 8 ամիս է չի ներկայացվում Հարկային նոր օրենսգիրքը, թեև կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխություն է անելու։ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանել է, որ Հարկային օրենսգրքում լինելու են այնպիսի շրջադարձային փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումային միջավայրի վրա, և որ փոփոխություններն առաջացրել են հանրային լուրջ քննարկումներ, հայտնում է Yerkir.am-ը: «Դրանց անդրադառնալիս էլ կառավարությունը փորձում է կարգավորումներ սահմանել յուրաքանչյուր փոքր խմբի տնտեսվարողների համար։ Կառավարությունը փորձում է բոլոր տեսակետները լսել և, ի վերջո, բերել փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները բավականաչափ ծավալված են, և տեսակետները հասկացված են: ԱԺ-ում ևս տեսակետների ճշգրտումներ են լինելու, ուղղակի աշխատում ենք գալ փաթեթով, որը հնարավորինս հղկված կլինի: Իսկ եթե կան տեսակետներ, որոնք խնդիրներ են, կգանք պարզաբանումներով և ընդհանուր որոշում կկայացնենք: Սա է պատճառը, որ Հարկային նոր օրենսգիրքն ուշանում է»,- ասել է Խաչատրյանը` հավելելով, որ ինքը չի համարում, թե դա ձգձգում է։ «Դա ընդամենը նշանակում է, որ մենք ժամանակն օգտագործում ենք, որպեսզի բոլոր տեսակետները ևս մեկ անգամ լսենք»,- շեշտել է նախարարը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |