ԱԻՆ-ը ժամանակակից տեխնիկա կստանա Ճապոնիայից26 մարտի 2019 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ը ժամանակակից տեխնիկա կստանա Ճապոնիայի կառավարությունից: Այդ մասին ասվել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպմանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի հայաստանյան պատասխանատու Մուրաի Հիրոմիցուի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» եռամյա ծրագիրը և «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի ընթացքը և կազմակերպումը: Նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային գործակալության հետ ԱԻՆ բազմակողմանի համագործակցությունը: Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրերի հիմնական նպատակն աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումներն են, ինչպես նաև հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը: Մասնավորապես՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում նախատեսված միջոցառումների առաջին փուլով փրկարար ծառայության՝ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային վարչություններին (ՄՓՎ) կտրամադրվի գույքային օժանդակություն, ինժեներային տեխնիկա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել ինժեներափրկարական աշխատանքներ: Մասնավորապես, Շիրակի և Լոռու ՄՓՎ-ներին կտրամադրվի 5-ական հրշեջ մեքենա և մեկական շարժասանդուղք, իսկ Սյունիքի ՄՓՎ-ին` 4 հրշեջ մեքենա և մեկ շարժասանդուղք: Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է իրականացնել մայիսի 6-ին: Մուրաի Հիրոմիցուն, շնորհակալություն հայտնելուվ ընդունելության համար, նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է ճգնաժամների կառավարման հարցում ՀՀ-ի հետ համագործակցությունը: Այդ առումով, կազմակերպության պատասխանատուն առաջարկել է օգտվել Ճապոնիայի՝ աղետներին դիմակայելու հարուստ փորձից: Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տրամադրվող օժանդակության համար և որպես հայ ժողովրդի երախտիքի տուրք հիշել, որ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հուշահամալիրի մոտ տեղադրված է զոհված ճապոնացի փրկարարների հիշատակը հավերժացնող խաչքար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |