ԿԳՆ. Ուսուցիչները պետք է սովորեն աշխատել հատուկ կարիքով երեխաների հետ27 մարտի 2019 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում աշխատող առարկայական ուսուցիչները պետք է անպայման հմտություններ ստանան` հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու համար: Այդ մասին ասվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցության ժամանակ, որտեղ անդրադարձ է եղել վերապատրաստման հարցերին: Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: : Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանհամատեքստում» ուսումնասիրության վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մի քանի առաջարկություն` հաշվի առնելով ոչ միայն հատուկ դպրոցներում սովորողների, այլև ընդհանրապես հատուկ կարիքով մարդկանց սոցիալական աջակցության բաղադրիչը: Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել ԿԳ նախարարի հրամանով ստեղծված իրազեկման խմբերի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Մասնավորապես նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման խմբերը հանդիպումներ են ունեցել աջակցման կենտրոնների վերակազմակերպվող հատուկ դպրոցներում սովորողների ծնողների, ուսուցչական և վարչական անձնակազմերի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհային քարտեզը` աշակերտի, մասնագետի և վարչական աշխատողի համար: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է ծնողների և ուսուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և հասցեական, ընդգրկելով հասարակական կազմակեպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, իսկ իրազեկման խմբերի աշխատանքին միանալու են նաև ներառական կրթության փորձ ունեցող ուսուցիչներ և ծնողներ: Ինչպես նաև, ավարտին է մոտենում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող սոցիալական գնահատումը, որի արդյունքների հիման վրա կատարվելու է երեխաների եւ մասնագետների սինխրոնիզացված ճանապարհային քարտեզագրում։ Համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման,առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |