Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան մարտահրավերը Հակոբ Արշակյանին՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան մարտահրավերը Հակոբ Արշակյանին՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությունը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված` «մարտահրավերի» կազմակերպումը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, շարունակվում է:

Ռալֆ Յիրիկյանի «մարտահրավերն» ընդունած ՀՀ կապի, տրանսպորտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այն ուղղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որն էլ իր հերթին «մարտահրավեր» է փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նախարարի «մարտահրավերի» հասցեատերն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն է, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:

Նախաձեռնության մասնակիցն ընթերցում է Թումանյանի որևիցե քառյակ և «մարտահրավերը» փոխանցում այն մասնակցին, որին ինքն է որոշում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---