Միրզոյանի ապառիկը մերժելու լուրից հետո ԱԺ մոտ հեռուստացույց են բերել

Միրզոյանի ապառիկը մերժելու լուրից հետո ԱԺ մոտ հեռուստացույց են բերել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվեր տարել: Նվիրատուն «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն է, որը ժապավենով կապած հեռուստացույցը դրել է ԱԺ դարպասների մոտ: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը:

«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,-ասվում է գրառման մեջ:

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել էր, որ օրերս գնացել է ապառիկով հեռուստացույց գնելու, սակայն վարկը չեն ձևակերպել, քանի որ ՀՀ ԱՆ Հարկադիրը կալանք էր դրել իր հաշվին:

Ակցիայի հեղինակները հայտնի են հակաիշխանական հռետորաբանությամբ ու տարբեր նմանատիպ գործողություններ իրականացնելով

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---