Բերդ-Ճամբարակը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

Բերդ-Ճամբարակը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց), Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) և Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի Հրազդան, Լոռու Ստեփանավան, Վանաձոր, Սյունիքի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում տեղումներ են ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---