Արմեն Սարգսյանը ցավակցել է Ղազախստանի նախագահին

Արմեն Սարգսյանը ցավակցել է Ղազախստանի նախագահին

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ այդ երկրի Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում մարտի 27-ին տեղի ունեցած ռազմական «Մի-8» ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:

Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Ղազախստանի նախագահին ցավակցական հեռագիր էր հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարտի 27-ին Ղազախստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել: 13 մարդ է զոհվել, բոլորն էլ զինծառայողներ: Աղետի ենթարկված ուղղաթիռը պատկանում էր Ղազախստանի պաշտպանության նախարարությանը:

Մի-8 ռազմական ուղղաթիը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ժալագաշի շրջանում: Թռիչքն իրականացվում էր հատուկ ստորաբաժանումների «Ալտին ժեբե» զորավարժության շրջանակում, բարդ օդերևութաբանական պայմաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---