Բրիտանուհու մոտ հայտնաբերված գենը թույլ կտա մարդկանց ցավ չզգալ

Բրիտանուհու մոտ հայտնաբերված գենը թույլ կտա մարդկանց ցավ չզգալ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում գիտնականները նախկինում անհայտ մուտացիա են հայտնաբերել 71-ամյա Ջո Քեմերոնի օրգանիզմում, որը ցավ չի զգում և սթրես չի ապրում: Նրա ԴՆԹ-ի ուսումնասիրությունը թույլ կտա դեղորայք գտնել քրոնիկ ցավի դեմ:

Կինն իր կյանքի ընթացքում բազմաիթվ անգամ կոտրվածքներ է ունեցել, վերքեր, այրվածքներ, ծննդաբերություններ և բազում վիրահատություններ առանց ցավազրկման: Բացի այդ, նա զուրկ է սթրեսի ու խուճապի մատնվելու հատկությունից, գրում է «Սնոբը» The Guardian-ի վրա հղումով:

«Միշտ գիտեի, որ ես հաջողակ եմ, բայց չէի կարծում, որ ինչ-որ բանով տարբերվում եմ մյուսներից: Ոչ մի տարօրինակ բան չի եղել մինչև 65 տարիս լրանալը»,-ասել է կինը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները British Journal of Anaesthesia-ում հոդված են հրապարակել Քեմերոնի ԴՆԹ-ի մասին: Նրանք երկու մուտացիա են գտել, որոնք միասին ճնշում են ցավն ու տագնապը, ավելացնում եմ երջանկության զգացողությունն ու մոռացկոտությունը, խթանում են վերքերի ապաքինումը:

Առաջին մուտացիան լայն տարածում է ստացել: Այն արգելափակում է FAAH գենի ակտիվությունը, որը պատասխանատու է անանդամիդը տրոհող ֆերմենտի համար: Այդ նյութն ազդում է ցավի ընկալման, տրամադրության և հիշողության վրա՝ աշխատելով կանաբիսի ակտիվ նյութի անալոգիայով: Որքան շատ այն լինի մարդու օրգանիզմում, այնքան քիչ ցավ կզգա մարդը: Երկրորդ մուտացիան նախկինում անհայտ FAAH-OUT գենոմն է, որը կանոնակարգում է FAAH գենը:

Գիտնականներից Ջեյմս Քոկսի խոսքերով, էքստրեմալ իրավիճակներում գենի առկայությունը թույլ է տալիս ընդհանրապես ցավ չզգալ: «Եթե մենք հասկանանք, թե ինչպես է աշխատում նոր գենը, ապա կկարողանանք նոր ցավազրկողներ ստեղծել, որոնք միլիոնավոր

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---