Գերմանիայի նվիրած 2800 եղևնիներն արդեն քաղաքային տնկարանում են29 մարտի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի 2800-ամյակի առթիվ Գերմանիայի Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են: «Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք, իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, նոր միայն տեղադրվի ընդհանուր օգտագործման տարածքում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: Մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին հրավիրված Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի, Շվեբիշ-Գմյունդ քաղաքի և Օստալբ շրջանի պատվիրակությունն իր յուրօրինակ նվերն է արել Երևանին: Բնապահպանական նշանակությամբ նախաձեռնության նպատակը քաղաքին մնայուն հիշողություն թողնելն էր: «Գալիս էին մի քաղաք, որը 2800-ամյա պատմություն ունի, մի մայրաքաղաք, որը համարվում է քրիստոնեության առաջին կրող պետության մայրաքաղաքը: Ինչ անեն, որ մնայուն լինի: Քահանա Կառլ-Հայնց Շայդեն առաջարկեց 2800 հատ ծառ նվիրել Երևանին: Ծառերը պետք է երկու-երեք օրում տեղ հասնեին: Տեղափոխման հարցում էլ աջակցեց «Լուֆթհանզա» ավիաընկերությունը»,- ասել է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Խորհրդանշական 2800 եղևնիները որոշ ժամանակ անց քաղաքային տնկարանից կտեղափոխվեն ընդհանուր օգտագործման տարածքներ: Երևանի կանաչապատման գործում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը հստակ է. մայրաքաղաքի կանաչ կերպարը կփոխվի. արդեն այս տարի քաղաքի բնակիչներն ու հյուրերը նոր մոտեցումներ կտեսնեն կանաչապատման ոլորտում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս |