Օպերայի անձնակազմի ներկայացուցիչները հանդիպում են Փաշինյանի հետ 1 ապրիլի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի բողոքի ակցիան՝ ի աջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ պահանջում են նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը, հայտնում է Aysor.am-ը։ Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է իջել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, որից հետո որոշում է կայացվել, որ ակցիայի 7 մասնակիցներից կազմված խումբը կարող է ներս մտնել ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս պահին հանդիպումն ընթանում է։ Ավելի վաղ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը։ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ մշակույթի նախարարության պրզաբանման, 2017-ին Օրբելյանի նշանակվել է օրենքի խախտմամբ: Օրբելյանը դիմելու է դատարան: Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել որոշման մասին:ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |