Ազնավուրին նվիրված ցուցահանդես՝ Մարսելում

Ազնավուրին նվիրված ցուցահանդես՝ Մարսելում

PanARMENIAN.Net - Մարսելի Բուզինե դղյակում բացվում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված առաջին ցուցահանդեսը Ֆրանսիայում: «Անհայտ Ազնավուրը» ցուցահանդեսում ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը: Լուսանկարներից մեկի վրա Ազնավուրն անվաչմուշկներով է: Ինչպես պատմել է շանսոնյեի որդին, Միշա Ազնավուրը, պատերազմի տարիներին անվաչմուշկները թույլ էին տալիս Ազնավուրին արագ և աննկատ տեղաշարժվել քաղաքով պարետային ժամի պայմաններում և օգնել փախստականներին:

«Մի անգամ Ազնավուրն այցելել էր Բուզինեում բացված Ժան Փոլ Բելմոնդոյին նվիրված ցուցահանդեսը: Այն ժամանակ նա կատակեց. «Ինչո՞ւ ինձ էլ առանձին ցուցահանդես չնվիրել»: Այս ցւոցադրությունը բացահայտում է Ազնավուրին, որին մենք չգիտենք»,-ասել է ցուցահանդեսի ղեկավար Վալերի Ֆեդելը ֆրանսիական 20minutes.fr-ին, հայտնում է Rusarminfo-ն:

Լեգենդար շանսոնյեն Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---