5 հայ՝ ՌԴ ամենահեռանկարային երիտասարդների Forbes-ի ցուցակում

5 հայ՝ ՌԴ ամենահեռանկարային երիտասարդների Forbes-ի ցուցակում

PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է ՌԴ ամենահեռանկարային երիտասարդների վարկանիշը, որոնք դեռ չկան 30 տարեկան:

Նրանց թվում 5 հայ կա:

«Կառավարում» անվանակարգում 3 հայազգի երիտասարդ է ընդգրկվել՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կառավարման և քաղաքականության դեկան Հենրի Սարդարյանը, Rambler Group-ի օպերացիոն տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը և ՏՏ մասնագետ Ֆելիքս Խաչատրյանը, որը մասնակցել է Ubank, inTaxi, uTalk, Global Searching Systems հավելվածների մշակմանը:

«Սպորտ և կիբերսպորտ» անվանակարգում է հայտնել 22-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը, իսկ «Գիտություն և տեխնոլոգիաներ» բաժնում ներկայացված է ֆիզիկոս Ելիզավետա Մելիք-Հայկազյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---