Մամեդյարով. Ցանկացած առաջարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում պատրաստ ենք

Մամեդյարով. Ցանկացած առաջարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում պատրաստ ենք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

«Մենք բաց ենք բանակցությունների համար և պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Միակ պայմանն այն է, որ հայ զինվորականները պետք է վերադառնան զորանոցներ, քանի որ, այնտեղ որտեղ զինվորականներ կան, նոր բարդություններ կարող են առաջանալ»,-ասել է Մամեդյարովը Բրյուսելում, հայտնում է Interfax.az-ը:

Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ղեիկավաներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում մարտի 29-ին «3+2» ձևաչափով քննարկել են հումանիտար բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շփման կետեր գտնել»,-ասել է նա:

Նա նաև տարակուսանք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության վերաբերյալ, որն, ըստ Մամեյարովի, Վիեննայի հանդիպումից 3 ժամ անց «տարօրինակ հայտարարություն է արել»: «Հարց է առաջանում,թե ով ում է ղեկավարում: Մի կողմից շատ դրական հայտարարություններ են հնչում, մյուսից՝ անհեթեթություն են ասնում և նոր բարդություններ ստեղծում: Սա հարցերից մեկն է, որի վրա պետք է աշխատել: Նրանք (հայերը) պետք է հասկանան, որ տարծքների գրավումը չի շաղկապվում միջազգային հարաբերությունների հետ»,-ասել է Մամեդյարովը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու:«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Դավիթ Տոնոյանի հայատարարության մասին, իր հերթին ասել է. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---