«Սպայկայի» տնօրեն. Չեմ կարծում՝ սա քաղաքական պատվեր է (վիդեո)

«Սպայկայի» տնօրեն. Չեմ կարծում՝ սա քաղաքական պատվեր է

PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարծում՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է:

«Ես չեմ քաղաքականացնում այս դեպքը», - ասել է նա:

Ղազարյանը նշել է, որ վեց ամիս է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն ՊԵԿ-ից իրեն չեն կանչել ու ասել, որ ինքը «գումար ունի վճարելու պետությանը»:

Նա ասել է, որ ընկերության միակ սեփականատերն ինքն է:

«Որոշ ժամանակ առաջ ունեցել ենք համասեփականատեր՝ Ռոզա Ստեփանյան անունով», - ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ ընկերությունը երբևէ կապ չի ունեցել ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

ՊԵԿ-ը Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներակայացնելու դատարան. ընկերությունը չի վճարել մոտ 7 մլրդ դրամի հարկ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---