Ջրօգտագործող ընկերությունը բաժանորդներին 263.5 մլն դրամի պարտք է վերագրել

Ջրօգտագործող ընկերությունը  բաժանորդներին  263.5 մլն  դրամի պարտք է վերագրել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում մի շարք չարաշահումներ է բացահայտել:

Պարզվել է, որ 2017-2018-ին ընկերության տնօրինությունը խախտել է բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:

Տնօրինությունը, քննությանը այս պահին հայտնի տվյալներով, առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել է հեկտարներով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից:

Ջրամատակարարման ընթացքում առաջացած 5-30 տոկոս բնական կորուստների ծավալները հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին և այդ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում՝ փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները:

Դրա արդյունքում բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել է ընդհանուր՝ 263.5 մլն դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների և կազմակերպության համար առաջացրել է ծանր հետևանքներ:

Բացի այդ, նշում է Ոստիկանությունը, «կազմակերպության տնօրինությունն, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-2018 թվականներին ընկերության տրանսպորտային միջոցների լիցքավորման թերթիկներում մուտքագրելով շահագործման նպատակով բաշխված ավտոգազի, բենզինի և դիզելային վառելիքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել է, նյութերի նախապատրաստման տվյալ փուլում պարզված, առանձնապես խոշոր չափերի մոտ 4 մլն դրամ:

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---