ԱԳ նախարար. Շարունակելու ենք առաջ մղել ցեղասպանության կանխարգելման օրակարգը

ԱԳ նախարար. Շարունակելու ենք առաջ մղել ցեղասպանության կանխարգելման օրակարգը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուանդայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, զրուցակիցները շեշտել են այդ հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:

Դոնատիլ Մուկաբալիսան ողջունել և բարձր է գնահատել Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ներկայացնելով Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները, Մնացականյանն ընդգծել է, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Մնացականյանը Ռուանդայում է պաշտոնական այցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---