«Սպայկայի» աշխատողները բողոքի ակցիա են անում դատարանի շենքի մոտ (վիդեո)

«Սպայկայի» աշխատողները բողոքի ակցիա են անում դատարանի շենքի մոտ

PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ:

Նրանք պահանջում են ազատ արձակել ընկերության՝ քիչ առաջ կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել Ղազարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության, ընկերությունը 7 մլրդ դրամի հարկ է թաքցրել:

Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի կարծում՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---