Ալեն Սիմոնյան. Տրանսգենդերին ԱԺ է հրավիրել Նաիրա Զոհրաբյանը

Ալեն Սիմոնյան. Տրանսգենդերին ԱԺ է հրավիրել  Նաիրա Զոհրաբյանը

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԼԳԲՏ համայնքի դեմ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին և ցույց է տվել նրանց այն Նաիրա Զոհրաբյանի այն դիմումը, որով հնարավորություն է տրվել «Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով խորհրդարանական լսումներին բոլոր 47 ՀԿ-ի ներկայացուցիչներին ԱԺ մուտք գործել:

«Տրանսգենդերին ԱԺ է հրավիրել Նաիրա Զոհրաբյանը», - ասել է Սիմոնյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նույն դիմումը ցույց է տվել ԱԺ ամբիոնից:

«Այստեղ գրված է՝ «Խնդրում եմ լսումների մասնակիցներին թույլ տալ մուտք գործել ԱԺ տարածք»: Այնուհետև առդիր ուղարկում է մասնակիցների ցանկը: Հավելեմ նաև, որ խորհրդարանական լսումների կապակցությամբ ես գեթ մեկ անցագիր չեմ գրել», - ասել է պատգամավորը:

Նա դիմել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:

«Այժմ ուզում եմ դիմել պարոն Գևորգ Պետրոսյանին, որը կարծում է՝ ես իմ վարկանիշը բարձրացնելու կարիք ունեմ, այլ պատգամավորների համբավի շնորհիվ: Այժմ ուզում եմ ասել՝ շատ դժվար է համբավ ձեռք բերել Գևորգ Պետրոսյանի թիմակից Էդուարդ Բաբայանի անունը տալով, որը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից և դատապարտվել է 3.5 տարի ազատազրկման քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու համար և քանի որ, Պետրոսյանն իր խոսքերով, հանձն է առել պայքարը մեր պետությունը կործանող ծրագրերի և անձանց առաջխաղացման դեմ, հուշում եմ, որ ՀՀ անկախության հռչակման 100-ամյակին նվիրված համաներման շնորհիվ է Բաբայանը առաջխաղացում ունեցել մինչև պատգամավորական մանդատ», - ասել է նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ամբիոնից ելույթով անդրադարձել է խորհրդարանում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով խորհրդարանական լսումներին տրանսգենդերի մասնակցությանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---