ՀՀ-ն՝ ռուսաստանցի կին ճանապարհորդների նախընտրած ուղղություններից10 ապրիլի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ճամփորդության մեկնող ռուսաստանցի կանանց մեծ մասը որպես արտերկրյա ուղղություն ընտրում է Հայաստանը, հայտնում է Ozon.travel-ը: Առցանց ծառայության վերլուծաբանները Ozon.ռու-ի հետ համատեղ վերլուծել են այն գնումները, այդ թվում տոմսերը, որ կատարում են ռուս կանայք: Դա թույլ է տվել պարզել, թե երբ և ուր են նրանք այցելում: Պարզվել է, որ արտերկիր մեկնող կանայք առավել հաճախ ընտրում են Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Թուրքիան, գրում է ՌԻԱ Նովոստին: Պարզվել է նաև, որ և միայնակ, և ընտանիք ունեցող ռուսաստանցի կանայք առավել հաճախ (80%) ճամփորդում են Ռուսաստանով: 2019-ի ամենանախընտրելի ուղղություններն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սիմֆերոպոլը, Սոչին, Կրասնոդարն ու Եկատերինբուրգը: Տարբերությունն այս 2 խմբերի միջև այն է, որ միայնակները գերադասում են կարճատև ուղևորություններ՝ 5-7 օրով, և ամրագրում են տոմսերը մեկնումից մոտ 1,5 շաբաթ առաջ: Իսկ ընտանիքներն առավել տևական ճամփորդություններ են գերադասում՝ 11-14 օրով, և ծրագրում են ուղևորությունն առնվազն 3-4 շաբաթ առաջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում ՔԿ․ Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինվոր Զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով |