Վարչապետը՝ ՊԵԿ ծառայողներին ազատելու մասին. Բանը մի անգամ եմ ասում

Վարչապետը՝ ՊԵԿ ծառայողներին ազատելու մասին. Բանը մի անգամ եմ ասում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ից դեռ զեկուցում չի ստացել՝ արդյոք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքը հորդորել է ազատել։

«Ոչ, դեռ չեմ ստացել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն՝ վարչապետն ասել է. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն իրենց պատկերացումները պետության մասին այլ են։

Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ դրշոն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավապաշտպաններից շատերը քննադատեցին վարչապետին այդ որոշման համար, քանի որ ըստ օրենքի նա իրավունք չունի ազատել ծառայողին աշխատանքից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---