Նախագահը ստորագրել է Քաղաքացու օր սահմանող օրենքը

Նախագահը ստորագրել է Քաղաքացու օր սահմանող օրենքը

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր սահմանող «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը:

Նախագահը ստորագրել է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ազգային ժողովի ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշելու որոշումն ընդունվել էր կառավարության նիստում:2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---