Նորագավիթի մաքսատան ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է գրել

Նորագավիթի մաքսատան ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է գրել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ ավոտմաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել է, որը բավարարվելու է:

Նա հավելել է, որ վարչապետի ասածը մաքսատան աշխատակցին՝ դիմում գրել ու ազատվել աշխատանքից, ինքը որպես հանձնարարական չի դիտարկում, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ վարչապետն իրավունք չունեն մարդուն աշխատանքից ազատել կամ չազատել, հայտնում է Aysor.am-ը:

«Դա կոչ-հորդոր է։ Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, որն իր ընտրությունն է։ Մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը դիմումը գրել է, ես բավարարելու եմ։ Ինքը ցանկություն է հայտնել, որ ազատման դիմում է ներկայացնելու, ես հարգում եմ իր որոշումը։ Օրինակ ես ազատման դիմում չեմ ներկայացնելու», - ասել է Դավիթ Անանյանը։

Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ դրոշն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Իրավապաշտպաններից շատերը քննադատեցին վարչապետին այդ որոշման համար, քանի որ ըստ օրենքի նա իրավունք չունի ազատել ծառայողին աշխատանքից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---