Զուրաբիշվիլին մոմ է վառել Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում

Զուրաբիշվիլին մոմ է վառել Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախք այցի շրջանակում եղել է նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում: Այս այցը նախապես ծրագրված չէր, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը:

Վրաստանի նախագահը, Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալուց, տեսնելով գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրել է և պարզել, որ ՀԱԵ-ն ապրիլի 14-ին տոնում է Ծաղկազարդը: Սալոմե Զուրաբիշվիլին ոտքով քայլել է դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, հայտնում է jnews.ge-ն:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատել նախագահի չնախատեսված այցը:

«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից: Դուք մեզ հարգել եք Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է նա:

Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլին ուղևորվեց դեպի Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---