ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը միացել են ՄԽ համանախագահները

ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը միացել են ՄԽ համանախագահները

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) մասնակցությամբ:

Հանդիպմանը միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկյացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սրգեյ Լավրովի հանդիպումը: Իսկ մինչ այդ հանդիպել էին Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը:

Հանդիպումները փակ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---