Մայիսի 11-ին Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կպատրաստվի

Մայիսի 11-ին Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կպատրաստվի

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Հաթերքում կայանալիք ժենգյալով հացի երկրորդ փառատոնի ընթացքում նախատեսվում է պատրաստել աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ մոտ 3 մետր երկարությամբ:

Այս մասին ասել է փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը, հայտնում է Արցախպրեսը:

«Անցած տարվա դեկտեմբերին Արցախում արդեն պատրաստվել է ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է Հայկական դյուցազնագրքում։ Այս անգամ գործի վարպետները կրկնելու են իրենց սեփական ռեկորդը՝ հավակնելով հիմա էլ գրանցվել Գինեսի գրքում։ Թխված ժենգյալով հացը կկոչվի «Հաղթանակ» և կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Պատրաստման համար անգամ հատուկ սպասք է պատվիրվել»,- նշել է Միրզախանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---