Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)15 ապրիլի 2019 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է։ Մասշտաբային հրդեհը տեսանելի է քաղաքի կենտրոնի բազմաթիվ հատվածներից։ Զոհերի ու վիրավորների, ինչպես նաև վնասի մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան։ 01:15 Հրշեջները հայտնում են, որ շենքի հիմնական մասը հնարավոր կլինի փրկել։ Տաճարից դուրս են բերվել մի շարք մասունքներ, այդ թվում՝ Քրիստոսի փշե պսակը, պայքար է գնում տաճարի ետնամասի համար, ուր կարևորագույն մշակութային կոթողներ են պահվում։ 00:15 Փարիզի հրշեջներն ասում են՝ մոտակա մեկ ժամում պարզ կլինի, հնարավոր է փրկել այն, ինչ մնացել է: Այն, ինչ դեռ մնում է Նոտր Դամից
23:59 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավն էր արտահայտել հրդեհի կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանը ապրումակցում է Ֆրանսիային այս պահին։ 22։25 France 24-ը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ցավակցություններ է հայտնել ողջ ժողովրդին ու կաթոլիկ աշխարհին, որը ևս Զատիկի շաբաթում է։ Ոստիկանությունը հայտնել է, որ զոհեր չկան։ 22։18 Ամբողջովին փլվեց տաճարի կտուրը, հաղորդում է Reuters-ը։ 22:04 Փլուզման բազմաթիվ տեսանյութերից մեկը՝ հղումով։
21։51 CBS-ը հայտնում է, որ տաճարի զանգակատունը փլուզվել է կրակից։ 21:41 Դատելով դեպքի վայրից լուսանկարներից, կրակի մեջ է զանգակատունն ու այն շրջապատող շինարարական կոնստրուկցիաները։
21։36 Քաղաքապետ Անն Հիդալգոն կոչ է արել որքան հնարավոր է հեռու մնալ դեպքի վայրից՝ աշխատանքները չխանգարելու համար։ 21։32 Կրակը կարող է կապված լինել տաճարում ընթացող վերականգման աշխատանքների հետ։
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |