Նոտր Դամի հրդեհից հետո կարելի է անվճար խաղալ Assassin’s Creed:Unity![]() 18 ապրիլի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ubisoft ընկերությունը որոշել է հանդես գալ հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի աջակցության ակցիայով: Մշակողները 500 հազար եվրո են հատկացրել տաճարի վերականգնմանը: Բացի այդ, մինչև ապրիլի 25-ը Assassin’s Creed: Unity-ն անվճար կտարածվի, գրում է Ferra.ru-ն: Խաղը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ: Խաղի իրադարձությունները ծավալվում են միջնադարյան Փարիզում, իսկ վիրտուալ պատճենը տպավորում է իր մասշտաբայնությամբ՝ վիրտուալ Նոտր Դամն ամենամեծ շինությունն է խաղում: Ավելի վաղ հրդեհից տուժած 18-րդ դարի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար հսկայական միջոցներ կպահանջվեն, սակայն, դրանից բացի, անհրաժեշտ են մանրամասն գծագրեր և շենքի մոդելները: Այդպիսի մոդելներից մեկը, անսպասելիորեն, կարելի է գտնել Assassin's Creed: Unity խաղում:Դիզայներ Քարոլին Մյուսը պատմել է, որ 2 տարի է պահանջվել եկեղեցու ուսումնասիրման ու խաղային մոդելի ստեղծման համար: Խաղում Աստվածամոր տաճարի 1:1 մասշատբով ճշգրիտ պատճենն է ներկայացված: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |