Շրի Լանկայի ոստիկանությունը 87 ճայթիչ է հայտնաբերել Կոլոմբոյի ավտոբուսի կայարանում

Շրի Լանկայի ոստիկանությունը 87 ճայթիչ է հայտնաբերել Կոլոմբոյի ավտոբուսի կայարանում

PanARMENIAN.Net - Շրի Լանկայի ոստիկանությունը 87 ճայթիչ (դետոնատոր) է հայտնաբերել Կոլոմբոյի ավտոբուսի կայարանում: Այդ մասին հայտնում է Ada պորտալը ոստիկանության ներկայացուցչի վրա հղումով:

Ինչպես հայտնել են տեղի իրավապահ մարմինները, ճայթիչները հայտնաբերվել էին Bastian Mawatha ավտոբուսի կայարանում, որը գտնվում է Պետտահ շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պայթուցիկների մասերը հայտնաբերվել են տեղական ժամանակով մոտ 13:00-ին: Սկզբից ոստիկանությունը հայտնաբերել է 12 ճայթիչ մեկ վայրում, իսկ հետո ՝ ևս 75-ը՝ աղբակույտում:

Վերջին տվյալներով, պայթյուններին զոհ է գնացել 290 մարդ, ևս 500-ը վիրավորվել է: Զոհերի թվում առնվազն 35 օտարերկրացի կա: Դեռ ոչ ոք պայթյունների պատախանատվությունը չի ստանձնել:Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:

Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

Ընթերցեք նաև. Շրի Լանկայի ահաբեկչությունը 7 մահապարտ է իրագործել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---