ԶԼՄ. Ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայի դեպքերի պատասխանատվությունը![]() 22 ապրիլի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայում պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջամահաթ աթ Տաուհիդ ալ Վաթանիա» («Ազգային միասնություն») խմբավորումը: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, գրում է ՏԱՍՍ-ը: Հեռուստաալիքը ոչ մի հավելյալ տեղեկություն այդ խմբավորման մասին չի հայտնել: Վերջին տվյալներով, պայթյուններին զոհ է գնացել 290 մարդ, ևս 500-ը վիրավորվել է: Զոհերի թվում առնվազն 35 օտարերկրացի կա: Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Իրավապահները 24 կասկածյալի են ձերբակալել: Նրանք բոլորը Շրի Լանկայի քաղաքացիներ են: Ընթերցեք նաև. Շրի Լանկայի ահաբեկչությունը 7 մահապարտ է իրագործել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |