Պոզներ. ՀՀ-ին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ

Պոզներ. ՀՀ-ին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները նշել է, որ Հայաստանին ժողովրդավարություն պետք է, իսկ Ադրբեջանին՝ ոչ: Պոզներն այս հայտարարությունն արել է ի պատասխան Բահրոմա Ռաջաբովայի հարցին՝ հարկավո՞ր է արդյոք ժողովրդավարություն հետխորհրդային երկրներին և արդյոք հնարավոր է դրան «պատրաստ» լինել:

«Որոշ հետխորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն ձևով, այս կամ այն ծավալով, պետք է՝ Բալթիայի երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, ՌԴ-ին: Մյուսներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին՝ այսօրվա դրությամբ, հավանաբար, պետք չէ»,-ասել է լրագրողը, գրում է «Պոզներ Online»-ը:

«Եվ, ի վերջո, ինձ թվում է, որ այս կամ այն ժողովուրդը «պատրաստ» է լինում այս կամ այն բանի պատմական զարգացման և փորձի արդյունքում: Եվ երբ «պատրաստ է», այն ժամանակ էլ դա տեղի է ունենում»,-հավելել է Պոզները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---