Ոստիկանները բացահայտված ամեն հանցագործության դիմաց խոշոր պարգևավճար կստանան30 ապրիլի 2019 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է հանցագործությունների բացահայտման համար լրացուցիչ պարգևավճարների նոր ներդրված համակարգին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, նա շեշտել է, որ սա եզակի և աննախադեպ մոտեցում է։ «Մենք պատրաստ ենք առանց սահմանափակման լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչողություն ստացած հանցագործությունները բացահայտած ծառայողներին»,- նշել է նա: Ոստիկանության պետն ասել է, որ հանցագործություններ բացահայտող ոստիկանները, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգևատրվեն լրացուցիչ խոշոր գումարներով, որոնք որոշ դեպքերում մի քանի անգամ գերազանցում են աշխատավարձի չափը, ուստի այս իրավիճակում առնվազն անընդունելի, անհասկանալի և անհանդուրժելի է ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհներով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում։ Խորհրդակցության ավարտին ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած, ինչպես և կյանքեր փրկած ոստիկանները արժանացել են դրամական պարգևների, որոնք հանդիսավոր կերպով հանձնվել են նրանց։ Իսկ ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը։ Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |