Փաշինյանը՝ Մեդվեդևի հետ «միջադեպի» մասին. Բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում (վիդեո)

Փաշինյանը՝ Մեդվեդևի հետ «միջադեպի» մասին. Բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին ԵՏՄ երևանյան նիստից և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ իր երկխոսությանը:

Օգտատերերից ոմանք որպես ծաղր էին ընկալել Մեդվեդևի արձագանքն ու ծիծաղը Փաշինյանի ոչ այնքան վարժ ռուսերենին:

«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։

Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---