2018-ին ՀՀ-ից արտահանվել է մոտ 4000 տ ձուկ և մոտ 150 տ խավիար

2018-ին ՀՀ-ից արտահանվել է  մոտ 4000 տ ձուկ և  մոտ 150 տ խավիար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների համաձայն, 2018 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 4000 տոննա ձուկ և մոտ 150 տոննա խավիար:

Երկրում հաշվառված է մոտ 170 ձկնաբուծական տնտեսություն:

Ձկնաբուծության ոլորտը ավելի գրավիչ դարձնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է «Ձկան և ձկնամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը» ՀՀ կառավարության որոշման հավելվածը, «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգ ՀՀ կառավարության որոշումը», «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Դրա նպատակն է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների անարդյունավետ կառավարումը, արդյունագործական ձկնաբուծության ավանդական տեղնոլոգիաների կիրառումը, արդյունագործական ձկնաբուծության ցածր շահութաբերության մակարդակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---