Ապրիլին Երևանի բյուջեի եկամուտները կատարվել են 101.9%-ով

Ապրիլին Երևանի բյուջեի եկամուտները  կատարվել են 101.9%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով, կամ 1 մլրդ դրամով: Այս մասին նշվել է քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ:

Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն:

Ամենօրյա ստուգայցեր են կատարվում նաև շինհրապարակներ, քայլեր են ձեռնարկվում դրանց կահավորման ու անվտանգության կանոնների պահպանման համար: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---