Կապալառուն ջրափոսերի վրա ասֆալտ է փռել. Պետությունը չի վճարի

Կապալառուն ջրափոսերի վրա ասֆալտ է փռել. Պետությունը չի վճարի

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվել են ջրափոսերի առկայության պայմաններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ճանապարհը նորոգող «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն՝ ապրիլի 1-ից սկսած աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին:

Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---