Քոչարյանի պաշտպանական խումբ. Սահմանադրական դատարանը որոշել է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի

Քոչարյանի պաշտպանական խումբ. Սահմանադրական դատարանը որոշել է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Այդ մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի պաշտպանական խումբը:

Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքումՎճռաբեկ դատարանըչի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքըպետք է կայացնիվերջնական որոշում։

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահամանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքովենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ որոշման մանրամասները կներկայացվեն լրացուցիչ՝ որոշման ամբողջական տեքստին ծանոթանալուն պես:

«Մայիսի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանատում է ՀՀ Սահմանադրության պահանջներին»,-ասվում է հայտարարության մեջ::

Ավելի վաղ հրապարակվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Երկրորդ նախագահ Քոչարյանին, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը:

Ըստ մյուս մեղադրանքի, Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն դրամին համարժեք $3 մլն կաշառք։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---