Քաղաքապետն աշխատավարձերի բարձրացման նախագիծն օրակարգից հանել է 8 մայիսի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը քննարկվելու էր ավագանու մայիսի 8-ի նիստում: Օրինագծով նախատեսվում էր, որ քաղաքապետի աշխատավարձն ավելանալու է ավելի քան 100 տոկոսով՝ 575 հազար դրամից դառնալով 1 մլն 200 հազար դրամ: «Քաղաքապետի խոսքով, կարևորագույն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին: Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը Երևանի բյուջեին տարեկան 2 մլրդ դրամ բեռ կավելացներ: Ինչպես ավելի վաղ նշել էր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝«ստացվում էր, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊԵԿ ղեկավարը, ՊՎԾ պետը ավելի քիչ ստանալու աշխատավարձ կստանային, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ |