«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է 10%-ով նվազեցնել գյուղմթերքի վերամշակման ԱԱՀ-ն11 մայիսի 2019 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում առաջարկել է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի։ «Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի, որպեսզի մենք մրցունակ լինենք ԵԱՏՄ այլ երկրների հետ»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Ռուսաստանում և Բելառուսում 10% է, և ՀՀ ներքին արտադրանքը փաստացի 10%-ով ավելի թանկ է ստացվում, քան այդ երկրներում։ Վարազդատ Կարապետյանը նշել է նաև, որ իրենք մտածում են նաև «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի ուղղությամբ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու։ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովը, որի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Համաժողովին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, գործարարներ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |