Փաշինյան. ԼՂ նախագահը Քոչարյանի համար երաշխավորելուց առաջ ինձ հայտնել է, նորմալ է17 մայիսի 2019 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությանը: «Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին», -ասել է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում, հայտնել է «Հայկական ժամանակը»: Փաշինյանը նշել է, որ նա դիմելուց մեկ օր առաջ իրեն տեղեկացրել է այդ մասին: «Ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - նշել է վարչապետը։ Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |