Վարչապետի խոսնակ․ Քոչարյանի պաշտպանների՝ ճնշումների մասին խոսքերը պարզ շահարկում են

Վարչապետի խոսնակ․ Քոչարյանի պաշտպանների՝ ճնշումների մասին խոսքերը պարզ շահարկում են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի այն հայտարարությանը, որում նրանք պնդում են, թե իշխանությունները ճնշում են գործադրում դատական համակարգի վրա։

«Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը», - ասել է վարչապետի խոսնակը:

Նա նշել է, որ իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը, և այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել։

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանները պնդել են, որ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու ռիսկեր կան։ Պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ներկա պահին չի կարող գնահատական տալ՝ կա ճնշում դատարանի վրա, թե՝ ոչ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է փոփոխել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը․ նա ազատ կարձակվի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---