ՀՅԴ- ն՝ Քոչարյանի դատի մասին․ Փողոցային ճնշումը խաթարում է արդար և ազատ դատաքննության հիմքերը

ՀՅԴ- ն՝ Քոչարյանի դատի մասին․ Փողոցային ճնշումը խաթարում է  արդար և ազատ դատաքննության  հիմքերը

PanARMENIAN.Net - Հ. Յ. Դաշնակցության Գերագույն մարմինը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հրապարակման վերբերյալ հայտարարություն է տարածել;

«Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության մթնոլորտի ուղղորդվող շիկացմանը, ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց։ Հավատալով, որ դատարանը հավատարիմ կմնա անկախ և ճնշումներից զերծ որոշում կայացնելու իր սահմանադրական հանձնառությանը, այդուհանդերձ, դատապարտում ենք արդարադատությունը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք՝ դրանք դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման ու ամրագրման դեմ ուղղված քայլ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս օրերին արձանագրված «փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակության, այդ թվում արդար և ազատ դատաքննություն վարելու հիմքերը»։

«Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել և երաշխավորել պետական իշխանության առանձին մարմինների անխափան գործունեությունը», - ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին ազատ է արձակվել։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---