«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՑԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐԺՎԵԼ Է 8 հուլիսի 2003 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանն ավարտել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի` մայիսի 25-ին համամասնական համակարգով անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցի քննումը: Համաձայն դատարանի որոշման, խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը մնում է անփոփոխ: Միեւնույն ժամանակ ՍԴ ընդունել է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում բավակաչափ հսկողություն չի ապահովվել, ինչը թույլ կտար նվազագույնի հասցնել կեղծարարության փաստերը: Դատարանը նաեւ առաջարկել է մի շարք ուղղումներ մտցնել Հայաստանի ընտրական օրենսգրքում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |