ԱԳՆ. Բելառուսական հրթիռների վաճառքն Ադրբեջանին անընդունելի է24 մայիսի 2019 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բելառուսական belsat.eu կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի համար անընդունելի է, որ բելառուսական կողմը հրթիռային համակարգեր է վաճառում Ադրբեջանին «հարավային Կովկասում բալանսի համար»: «Մենք դա չենք ընդունում, դա անընդունելի է: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ շրջանակում և պարտավորություններ ունենք: Այն, ինչ վերաբերում է Ադրբեջանում բելառուսական զենքին, ապա խնդրում եմ հաշվի առեք, որ այդ զենքից մեր հայրենակիցներն են մահանում: Բելառուսի համար դա բիզնես է, մեր համար՝ զենք, որից սպանում են մեր մարդկանց: Ուստի մենք շատ զգայուն ենք այդ հարցում: Այսինքն դա ոչ թե զգայունություն է, այլ ուղղակի անթույլատրելի է»,-ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե կան արդյո՞ք փաստարկներ այդ բիզնեսը սահմափակելու հարցում Բելառուսին համոզելու համար՝ Մնացականյանն ասել է, որ անվտանգության բացակայությունը Հարավային Կովկասում շատ վատ հետևանքներ կունենա: «Դա վերաբերում է ոչ միայն մեր տարածաշրջանին: Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում չի նպաստում կայունությանը: Մենք հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին և մենք շատ հստակ դիրքորոշում ունենք այդ հարցում: Գլխավորն այն է, որ դա ինչ-որ անորոշ հարց չէ, այլ հարց, որը վերաբերում է մեր մարդկանց էքզիստենցիալ անվտանգությանը»,-ասել է նա: Այդ համատեքստում ԱԳ նախարարը հիշեցրել է հակամարտության բարդ պատմությունը: «90-ականներին մի իրավիճակ էր, երբ Լեռնային Ղարաբաղն ոււղակի կարող էր չլինել: 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի 40 տոկոսն Ադրբեջանն օկուպացիայի էր ենթարկել և մեր բնակչության 40 տոկոսն էթոնիկ զտումների է ենթարկվել: Հայաստանը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Ղարաբաղը կարողացել է պաշտպանել ինքն իրեն»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր ստեղծված անվտանգության համակարգը պահպանվում է զուտ Լեռնային Ղարաբաղի ուժերով: «Կրկնեմ ևս մեկ անգամ՝ ՀՀ-ն եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մեզ համար դա էքզիստենցիալ հարց է մի իրավիճակում, երբ հայազգի մադուն սպանողը դառնում է Ադրբեջանի ազգային հերոս, երբ վերջնագրեր են ներկայացվում, որին հաջորդում է ագրեսիայի փորձը, ինչպես 2016-ի ապրիլին: Մեզ համար դա ևս մեկ հաստատում է, որ հարցն առնչվում է կոնկրետ մարդկանց էքզիստենցիալ անվտանգությանը: Նրանք կոնկրետ մարդիկ են, անուններ ու ազգանուններ ունեն: Դա ինչ-որ վերացական բան չէ մեզ համար: Պաշտպանության պոտենցիալը հուշում է, որ այո, կլինեն հետևանքներ, և դրանց կառնչվեն բոլորը»,-ասել է նա: Վերջում Մնացականյանը հավելել է, որ իրավիճակի ցանկացած սրացում չի նպաստում խաղաղությանը՝ «դա պատասխանատվության հարց է»: 2018-ի սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: 10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |