Ապրիլին 2018-ի համեմատ արտահանումն աճել է 14.7%-ով

Ապրիլին 2018-ի համեմատ արտահանումն աճել է 14.7%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մայիսի 30-ի նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ապրիլին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 14.7%-ով։

«Արմենալ» ընկերության փայլաթիթեղի արտահանման ծավալներն ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճել են 44%-ով, ծխախոտի արտադրանքի արտահանման ծավալները՝ 60%-ով:

Ոսկերչական արտադրանքի առաջին չորս ամսվա արտահանումը կազմել է $14 մլն. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման աճը կազմել է 68%-ով: Շոկոլադի արտադրանքի արտահանումը չորս ամսում կազմել է $5 մլն, արտահանման ծավալն աճել է 34%-ով:

Գինու արտահանման ծավալների աճը ընթացիկ տարվա առաջին 4 ամսում նախորդ տարվա համեմատ կազմել է 11%։ Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ Կեցության և հանրային սննդի հետ կապված ծառայությունների աճը կազմել է 23.5%:

Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն աճել են 20%-ով, կապիտալ բնույթի ապրանքների ներմուծման աճը ապրիլին կազմել է 12.7%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---