Ապրիլյանի հանգամանքները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը![]() 31 մայիսի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ստեղծվել է 2016-ին ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովը ստեղծվել է խորհրդարանի 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով: Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, քննիչ հանձնաժողովի լիազորությունները կկատարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահն է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Քննիչ հանձնաժողովի կազմը, անդամների քանակը սահմանող նախագիծը քննարկման կդրվի ԱԺ հունիսի 18-ի նիստում: 2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |