Ներկրվող ցեմենտի պետտուրք սահմանող օրենքն ընդունվել է

Ներկրվող ցեմենտի պետտուրք սահմանող օրենքն ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն հունիսի 3-ի նիստում ընդունել է կառավարության «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ներկրվող ցեմենտի վրա 14,000 դրամի տուրք է սահմանվում:

Մինչև քվեարկությունը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթում հայտնել է, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ՝ պնդելով, որ օրենքը խախտմամբ են ընդունելու:

«Այսինքն՝ ասում են՝ մենք իրավունք չունենք այն վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստը ընդմիջեցինք, որ այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում ու ինչի համար ենք անում»,- ասել է Թունյանը:

Օրենքին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը նախորդ նիստերում բողոքում էր այդ նախագծից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---