Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով հետապնդումը չդադարեցնելու որոշման դատը կկայանա հունիսի 3-ին

Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով հետապնդումը չդադարեցնելու որոշման  դատը կկայանա հունիսի 3-ին

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կկայանա Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը:

Նիստը նախագահելու է Վազգեն Ռշտունին: Գործը մակագրվել է Արմեն Դանիելյանին:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---